Լրահոս
Հասարակական
21:12
15.02.22
183

«Սա երևի բոլոր դիպլոմները փողով է գնել, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բնորոշումը»․ Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ այն խոսքերը, որ հայերը և Հայաստանը հիշատակվում են դեռևս Բեհիսթունյան արձանագրության մեջ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հավանաբար, քանի որ դրանում այս «պատմաբանի» նախնիները չեն հիշատակվում, որովհետև այդ ժամանակ ուղղակի գոյություն չունեին, ինձ իբր անգրագիտության համար ԵՊՀ-ից հեռացնելու կոչ անող հերթական տգետը պարսից Արքեմենյան արքա Դարեհին կոչում է ասորեստանցի թագավոր։

Այն դեպքում, երբ ձեր խոնարհ ծառան կարող է հին պարսկերեն բնօրինակով անգիր մեջբերել Դարեհի էթնիկական պատկանելության վերաբերյալ հատվածը Բեհիսթունյան արձանագրությունից, սա երևի իր բոլոր դիպլոմները փողով է գնել՝ կաշառքով, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բառացիորեն «հարգանք» բնորոշումը»։