Լրահոս
Քաղաքական
11:37
16.09.24
259

Սա աննախադեպ այց է, որովհետև մինչ այս Հայաստանից որևէ պատվիրակություն չի այցելել Դոնեցկ․ Թևանյան

Img default alt hy

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպել տեղի խորհրդարանականների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա աննախադեպ այց է, որովհետև մինչ այս Հայաստանից որևէ քաղաքական պատվիրակություն չի այցելել, բայց այս այցով մենք մեսիջ ենք հղում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»,-լրագրողներին ասել է Թևանյանը:

Նա նաև պարզաբանել է, որ Դոնեցկի Հանրապետություն այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն ունի ճանաչողական և հումանիտար բնույթ: Ընդունող կողմը ԴԺՀ-ի խորհրդարանի ներկայացուցիչներն են եղել։

Համատեղ խորհրդակցության ընթացքում հայկական պատվիրակության անդամները և ԴԺՀ-ի խորհրդարանականներն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել Հայաստանում այնպիսի բացասական հետևանքների զարգացումը թույլ չտալու վերաբերյալ, ինչպիսին Ուկրաինայում է:

«Մեր բարեկամները հանդես են գալիս խաղաղ ապրելու և Ռուսաստանի Դաշնության հետ զարգանալու օգտին։ Վստահ եմ և կրկնեմ այն, ինչ ասում է մեր նախագահը՝ միայն Ռուսաստանի հետ կլինի կայուն զարգացում և խաղաղություն»,-հանդիպումից հետո ընդգծել է ԴԺՀ խորհրդարանի ներկայացուցիչ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վալերի Սկորոխոդովը:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչները փոխանակվել են նվերներով և պայմանավորվել փոխհարաբերությունների հետագա զարգացման շուրջ: