Լրահոս
Տարածաշրջան
14:15
14.02.23
77

Ռուսաստանը հարևաններին իրար դեմ չի հանում զենքի վաճառքով. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

«Ռուսաստանը, ի տարբերություն Միացյալ նահանգների, օտար երկրներին զենք չի վաճառում, որ հարևաններին իրար դեմ հանի»: Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության արտգործնախարարության եվրոպական դեպարտամենտի ղեկավարը՝ մեղարդելով Վաշինգտոնին Կիևին զենք մատակարարելու համար:

Յուրի Պիլիպսոնը վստահեցրել է, թե Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցությունից առաջ հաշվի է առնում այլ երկրների հետ հարաբերությունները։ Ըստ Պիլիպսոնի՝ Ռուսաստանն այնքան չի ցածրանում, որ ռազմատեխնիկական համագործակցության հարցում շանտաժի կամ սպառնալիքների դիմի։