Լրահոս
Աշխարհ
19:20
11.01.23
99

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են համատեղ սերիալներ և ֆիլմեր նկարել

Img default alt hy

Ռուսաստանն ու Իրանը մոտ ապագայում ծրագրում են համատեղ հեռուստասերիալներ ու ֆիլմեր նկարել։ Այս հայտարարությունն արել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի հարցերով կցորդ Մասուդ Ահմադվանդը:

«Մենք հուսով ենք, որ որոշ համատեղ կինոնախագծեր, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում իրանցի և ռուս կինոգործիչների միջև, շուտով վերջնական արդյունքի կհասնեն։ Այդ նախագծերը նոր գլուխ կբացեն երկու երկրների միջև մշակութային հարաբերություններում»,- ասել է Ահմադվանդը, որի խոսքը, «Showbiz.am»-ի փոխանցմամբ, հրապարակվել է Մոսկվայում Իրանի մշակութային ներկայացուցչության Telegram-յան ալիքում:

Ահմադվանդի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացման արդյունքում Իրանի և Ռուսաստանի բնակիչները կկարողանան երկու երկրների կյանքի իրողություններին ծանոթանալ առանց արևմտյան ԶԼՄ-ների միջնորդության։