Լրահոս
Միջազգային
14:20
16.02.22
354

Ռուսաստանն այս շաբաթ կարող է ագրեսիայի դիմել Ուկրաինայի դեմ․ ԱՄՆ պետքարտուղար

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ անհանգստացած է, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանն այս շաբաթ արդեն կարող է ագրեսիայի դիմել Ուկրաինայի դեմ՝ չնայած ուկրաինական սահմանից իր ուժերի մի մասը հեռացնելու մասին Մոսկվայի հայտարարությանը, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Հայտնի է, որ Ռուսաստանը  ավելի քան 100 հազար զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին, ինչն անհանգստություն է առաջացրել ներխուժման առումով, հատկապես հաշվի առնելով, որ Բելառուսի հետ համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված են փետրվարի 10-20-ը, նշանակում են, որ Ուկրաինան գրեթե լիովին շրջապատված է ռուսաստանցի զինվորականներով։

Բլինքենը նշել է, որ ամերիկյան կողմն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի համոզի Մոսկվային ընտրելու դիվանագիտական ճանապարհը առկա տարաձայնությունները խաղաղ կերպով կարգավորելու համար։