Լրահոս
Միջազգային
20:00
29.04.23
141

Ռուսաստանին Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հարկավոր չեն. Մեդվեդև

Img default alt hy

Լեհաստանը չպետք է գոյություն ունենա Ռուսաստանի Դաշնության համար, ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանման պատճառ չկա։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղոդրմամբ, այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Ես Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանելու պատճառ չեմ տեսնում»,-գրել է նա:

Մեդվեդևը տեքստը հրապարակել է անգլերեն, այնուհետև հավելել է լեհերեն տարբերակը: