Լրահոս
Միջազգային
16:45
11.01.23
106

Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին Մոսկվայում

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 14-ից 16-ը Մոսկվայում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hürriyet թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Մոսկվայում բանակցությունների ամսաթվի հետ կապված երկու սցենար կա: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ներկայումս աֆրիկյան շրջագայության մեջ է 5, պետք է վերադառնա հունվարի 14-ին: Ենթադրվում է, որ նա կարող է Մոսկվա մեկնել հունվարի 14-ից 16-ը: Երկրորդ սցենարն այն է, որ Չավուշօղլուն, ով հունվարի 17-ին մեկնելու է ԱՄՆ, Վաշինգտոն այցելելուց հետո կմեկնի Մոսկվա»,-գրում է թերթը: