Լրահոս
Տարածաշրջան
14:52
08.05.23
103

Ռուսաստանի ՊՆ-ն խոստացել է զենք մատակարարել Բախմուտում կռվող «Վագներին»

«Վագների» ղեկավարի սկանդալային հայտարարություններից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստացել է նրանց մատակարարել այնքան զենք և զինամթերք, որքան անհրաժեշտ է Բախմուտի համար կռիվը շարունակելու համար: Այս մասին «Վագներ»-ի  ղեկավար Պրիգոժինն է հայտնել: 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նամակով դիմել է  Պուտինին, որ  Բախմուտում ռուսական «Վագների» դիրքերը հանձնեն չեչենական «Ախմատ» գումարտակին: