Լրահոս
Միջազգային
15:25
27.08.22
108

Ռուսաստանի նկատմամբ ճնշումը կմեծանա.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Կանադայի վարչապետը պայմանավորվել են

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Կանադայի վարչապետը պայմանավորվել են մեծացնել ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա ու ամրապնդել Հյուսիսատլանտյան դաշինքը:

Թրյուդոն դատապարտել է Պուտինի, իր խոսքով, դաժան ու անհիմն ագրեսիան Ուկրաինայում:

Ստոլտենբերգն էլ իր հերթին բողոքել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են մեծացնել իրենց ռազմական ազդեցությունը աշխարհում, իսկ Կանադան մոտ է Հյուսիսային բևեռին, որտեղ Մոսկվան կուտակում է իր նոր զենքերն ու զինանոցը: