Լրահոս
Տարածաշրջան
14:30
28.08.22
103

Ռուսաստանի մարզում 40 ուղեւորներով ավտոբուս է շրջվել

Img default alt hy

Իրկուտսկի մարզում 40 ուղևորներով սովորական ավտոբուս է շրջվել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել են շրջանի դատախազությունից։

«Ոսկե վիշապ» ավտոբուսը Ուստ-Կուտից Իրկուտսկ էր ուղևորվում: Կուտուլիկ գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. Նախնական տեղեկություններով՝ վարորդը ճանապարհային աշխատանքների մասին նախազգուշացնող նշաններ չի նկատել։ Վթարի պահին մեքենայում եղել է 40 մարդ, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս։

Վթարի հետևանքով տուժել է յոթ մարդ։

«Վեց մարդ դիմել է բժշկական օգնության։ Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ՆԳՆ շրջանի գլխավոր վարչության տվյալներով՝ ուղևորներից մեկը՝ 58-ամյա տղամարդը, հոսպիտալացվել է։ Մնացած տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Բժիշկների զննությունից հետո նրանք դուրս են գրվել։ Դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել։