Լրահոս
Միջազգային
18:26
24.01.22
134

Ռուսաստանի դեմ պետք է կիրառվեն «անտանելի պատժամիջոցներ»․ Լիտվայի ԱԳ նախարար

Img default alt hy

«Պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Ռուսաստանի դեմ՝ վերջինիս կողմից անվտանգության «կարմիր գծերը» հատելու դեպքում, պետք է անտանելի լինեն»։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ հստակեցնելով, որ առաջին հերթին նկատի ունի Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակը։

«Մենք հավանական ենք համարում պատերազմն Ուկրաինայում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանը հատելը կնշանակի հատել «կարմիր գծերը», ինչին պետք է հաջորդեն Ռուսաստանի համար անտանելի պատժամիջոցներ»,- ասել է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լանդսբերգիսի կարծիքով՝ միայն այդպիսի պատժամիջոցներն ու սահմանափակումները կարող են Ռուսաստանի վրա ազդել։   

«Միայն անտանելի պատժամիջոցները կարող են զսպող գործոն հանդիսանալ։ Եթե դրանք թեթև լինեն, ապա  զսպող գործոն չեն լինի»,- ասել է նա։