Լրահոս
Աշխարհ
16:30
28.08.22
157

Ռուսաստանի բնակիչը մեռած է ձեվացել և փրկվել արջից

Img default alt hy

Սվերդլովսկի շրջանի Գարի գյուղի բնակիչը փրկվել է արջից, որը հարձակվել է իր վրա՝ մեռած ձևանալով։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Globus» հրատարակությունը՝ հղում անելով Գարիի քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Վելիչկոյին։

Նրա խոսքով՝ բնակիչը ընկույզի համար գնացել է մայրու անտառ, որտեղ հանդիպել է արջի։ Գիշատիչը պոկել է գլխի մաշկը, կոտրել թևն ու կծել մատները։ Հասկանալով, որ անիմաստ է առանց զենքի կռվել գազանի դեմ, տղամարդը պառկել է գետնին և մեռած ձևացել, մինչև արջը հեռանա։ Չնայած ստացած վնասվածքներին, տուժողը երկու կիլոմետր ինքնուրույն քայլել է մոտակա գյուղ, որտեղ նրա համար շտապ օգնություն են կանչել։ Այժմ տղամարդը հիվանդանոցում է։

Վելիչկոն նշել է, որ որսորդներն անմիջապես կազմակերպել են երկու թիմ, որոնց տրվել են կրակելու թույլտվություն, սակայն  գիշատչին  չեն գտել։