Լրահոս
Միջազգային
12:50
01.12.24
253

Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են

Img default alt hy

Ռումինիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:

Ռումինիայի քաղաքացիները դեկտեմբերի 1-ին ընտրում են պատգամավորներ և սենատորներ չորս տարի ժամկետով։ 

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ քվեարկության համար բացվել են շուրջ 19 հազար ընտրատեղամասեր: Ընտրություններին մասնակցում են, ընդհանուր առմամբ, 50 դաշինք ու կուսակցություններ: Պատգամավորների և սենատորների պաշտոնների համար հավակնում է մոտ 10 հազար թեկնածու, սակայն խորհրդարան կանցնի միայն 456-ը։