Լրահոս
Քաղաքական
19:15
26.09.24
105

Ռուբինյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Img default alt hy

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կողմերը խոսել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության մասին: