Լրահոս
Հասարակական
19:22
14.02.22
342

Ռուբինյանն ու Ռուդենկոն հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Փետրվարի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Կողմերը խոսել են Հայաստանի և Թուրքիայի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև փետրվարի 24-ին Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։

Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում էլ աջակցելու Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և զարգացման։