Լրահոս
Սպորտ
18:20
11.01.23
89

Ռոնալդուն կարող էր արաբական մեկ այլ թիմ տեղափոխվել. մանրամասներ

Img default alt hy

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր հայտնվել Սաուդյան Արաբիայի մեկ այլ թիմում՝ «Ալ-Խիլիալում»: «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Athletic-ը:

Նշվում է, որ պատճառը, ըստ որի 37-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել այլ ակումբ տեղափոխվել, տրանսֆերային արգելքն է եղել: «Ալ-Խիլիալի» առջև նոր տրանսֆերներ իրականացնելու արգելք է դրվել այն բանից հետո, երբ պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Կանոյի հետ՝ չնայած վերջինս գործող պայմանագիր է ունեցել «Ալ-Նասրի» հետ:

Նշենք՝ հունվարի 19-ին Էր-Ռիյադում ընկերական հանդիպում տեղի կունենա Սաուդյան Արաբիայի երկու գլխավոր թիմերի՝ «Ալ-Նասրի» և «Ալ-Խիլիալի» միջև: Այդ խաղում Ռոնալդուն կարող է իր նորամուտը նշել: