Լրահոս
Սպորտ
12:38
12.01.23
84

Ռեալը հետաքրքրվում է Քեյնի ծառայություններով

Img default alt hy

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Get German Football-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի հարձակվողով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականիը։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: