Լրահոս
Տնտեսական
15:20
02.03.23
79

ՌԴ-ն պատրաստվում է անկախ վճարային համակարգեր ստեղծել BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում. Լավրով

Img default alt hy

Ռուսաստանը տրամադրված Է BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում ձևավորել անկախ վճարային համակարգեր և ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մեծ 20-յակի արտգործնախարարների խորհրդի նիստում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում տրամադրված ենք ձևավորել հուսալի տրանսպորտային միջանցքներ, անկախ վճարային համակարգեր, ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները», - ասել Է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ սեպտեմբերին կայանալիք Դելիի գագաթնաժողովը «գոնե մասամբ թույլ կտա վերացնել այն ռիսկերը, որոնք ստեղծում Է Արևմուտքի եսասիրական քաղաքականությունը»։