Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:47
10.10.22
93

ՌԴ-ն և Ղրղզստանը փաստաթղթեր են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու շուրջ

Img default alt hy

Ռուսաստանը և Ղրղզստանը շուրջ 20 փաստաթուղթ են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ, որոնց թվում են երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել Է Զարգացման ռուս-ղրղզական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Ռուս-ղրղզական ներդրումային համաժողովի արդյունքներով, որը տեղի Է ունեցել Օշում հոկտեմբերի 7-8-ին, ստորագրվել է շուրջ 20 փաստաթուղթ 500 դոլար ընդհանուր գումարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ»,-հայտնել Է ԶՌՂՀ-ի նախագահ Արտեմ Նովիկովը. նրա խոսքը մեջբերում Է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Նովիկովի խոսքով՝ այդ նախագծերի թվում Է գազոբետոնի գործարանի շինարարությունը և երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: