Լրահոս
Տարածաշրջան
23:20
11.01.23
112

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ևս մեկ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի օմբուդսմենի հետ

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան  Անկարայում կրկին կհանդիպի Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Տատյանա Մոսկալկովան:

«Այո, մենք դեռևս ունենք մի շարք հարցեր, որոնք պահանջում են քննարկում և հստակեցում կոնկրետ դեպքերի և ցուցակների վերաբերյալ», - ասել է Մոսկալկովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեռևս նախատեսված է հանդիպում Լյուբինեցի հետ Անկարայում:

Բացի այդ, ըստ ՌԴ օմբուդսմենի, դեռևս հնարավոր է հանդիպում՝ Թուրքիայի օմբուդսմենի հետ փոխգործակցության աշխատանքների հետ կապված ։ «Դրանք կրթության և միգրացիայի խնդիրներն են»,- հավելել է Մոսկալկովան։