Լրահոս
Տարածաշրջան
23:45
28.01.25
407

ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Img default alt hy

Հունվարի 28-ին Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից հրապարակվող հոդվածները և ռեպորտաժները՝ Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական բնույթ ունեն, թյուրիմացությունների տեղիք են տալիս, ինչը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն: