Լրահոս
Տարածաշրջան
21:30
28.04.23
156

Ռաիսին հայտարարել է, որ Իրանի նավթի արդյունահանման կարողությունները շարունակում են աճել

Img default alt hy

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ նոր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում նավթի օրական արդյունահանմանը ավելացել է 45 հազար բարել նավթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Իբրահիմ Ռաիսին հայտարարել է հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում գազի վերամշակման գործարանի բացման արարողության ժամանակ, նշելով, որ ներկայիս կառավարության օրոք նավթարդյունաբերության և գիտելիքահենք ընկերությունների հետ հարաբերությունները բարելավվել են։

Նա հավելել է, որ նավթային ոլորտում գործող նման ընկերությունների թիվը 100-ից հասել է 500-ի, և նավթի նախարարությունն այդ ընկերությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:

«Այսօր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում օրական արդյունահանմանը ավելացվել է 45 հազար բարել նավթ, և այդ բարձր դինամիկան պետք է պահպանել», - հավելել է նա: