Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
14.12.24
425

ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի հերթական նիստն է գումարել։ Թե ինչ են քննարկել, օրեցօր ավելի ու ավելի սուղ դարձող պաշտոնական հաղորդագրությամբ հպանցիկ նշել են, որ թեման եղել է ինքնաքննադատությունը:

Իրականում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձել է բռնել ՔՊ-ականների վախը: Այդ նիստում ևս նրա գլխավոր մեսիջը եղել է այն, որ չի հանդուրժի անգամ իր ամենամերձավորին, որը կբռնի Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ճանապարհը` «կդավաճանի» թիմին, այսինքն` որևէ ինքնուրույնություն կդրսևորի, մազաչափ դուրս գալով ստրուկի և ուսապարկի կարգավիճակից։

ՔՊ-ականներն ահուսարսափի մեջ են, նրանցից մեկը կատակեց, թե նիստերի մասին անգամ իր տիկնոջը չի պատմում, վախենում է, որ դա կբնորոշեն իբրև արտահոսք։ Տասնյակ տարիներ լրագրությամբ զբաղված Փաշինյանն անգամ այդ պարզ ճշմարտությունը չի յուրացրել, որ ինֆորմացիան իր ճանապարհը միշտ գտնում է, և այն կարելի է միայն կարճ ժամանակով թաքցնել` ամեն ինչ հայտնի է դառնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։