Լրահոս
Հայաստան
18:25
21.01.22
563

ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի թեկնածուն ԱԺ ամբիոնից կրկնում է Արման Թաթոյանի՝ տարիներ առաջ ասածները

Img default alt hy

Ազգային ժողովի այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում ՀՀ ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, թե որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին։

Այս տողերը 2016թ․ փետրվարի 22-ին ասել էր նաև Արման Թաթոյանը՝ ընդգծելով․

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական, պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»։

Թաթոյանը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան է ընտրվել «թավշյա հեղափոխությունից» առաջ՝ 2016թ․-ի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նրա լիազորությունների ժամկետը լրանում է վեց տարի անց՝ 2022թ․-ի նույն օրը։ «Քաղաքացիական պայմանագիրն» այդ պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։