Լրահոս
Հայաստան
09:52
15.02.22
846

ՔՊ-ական պատգամավորը անակնկալի եկած վազքով ներս է մտել․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթին պատմել են, որ նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ:

«Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, և հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով:

Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները: Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ»,- գրել է «Հրապարակը», որին չի հաջողվել Խաչատրյանի հետ զրուցել, սակայն պարզել է, որ միջադեպի գլխավոր հերոսուհին Արիանա Հովսեփյանն է եղել, որը թերթի հետ զրույցում հաստատել է լուրը.

«Այո, եղել է նման բան, սակայն ոչ թե հիվանդանոցում, այլ` հիվանդանոցի բակում: Ես դուրս էի գալիս հիվանդանոցից:

Նստեցի մեքենաս, որ պիտի արդեն դուրս գայի հիվանդանոցի բակից, տեսա Արմենին, սիրուն մոտեցա, պատուհանը բացեցի ու գոռացի` այ ժեխ: Պտտվեց իմ կողմը, դե, երևի ճանաչեց ինձ, կողքին էլ մի հատ չաղլիկ մարդ կար, ու այդ մարդու հետ մտավ ներս: Բակում հավաքվածները սկսեցին ծափ տալ, ասեցին` քո ցավը տանենք»: