Լրահոս
Քաղաքական
23:00
01.12.24
357

Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ Կարեն Սարուխանյան

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է

«Հարգելի՜ հայրենակիցներ,

Սիրելի՜ Գյումրեցիներ,

Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»։