Լրահոս
Հասարակական
19:39
14.02.22
152

Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ 

Հանդիպմանը քննարկել են երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցեր, նախարարը գործընկերոջ կողմից ստացել է Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված մեդալ։ 

Հոբելյանական այդ մեդալները շնորհվում են այն քաղաքական գործիչներին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել Ղազախստանի զարգացման, պետականության կայացման և ինքնիշխանության ամրապնդման գործում։

«Հայաստանն ու Ղազախստանն ունեն խորը բարեկամական հարաբերություններ, և այժմ  երկուստեք աշխատանքներ են տարվում այդ հարաբերություններն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ»,- գրել է Քերոբյանը։