Լրահոս
Իրավական
21:00
07.11.25
242

Քերոբյանին եւ եւս 8 հոգու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Img default alt hy

Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նշենք, որ այս գործով մեղադրյալների թվում է նաեւ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։