Լրահոս
Հասարակական
14:35
08.06.22
226

Քաշաթաղի շրջանից տարհանված ընտանիքում ծնվել են 12-րդ և 13-րդ զավակները

Img default alt hy

Արտաշատի Բժշկական Կենտրոնը հայտնում է, որ Կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։

«Ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել մեր մարզում։ Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։

Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ մեր փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն»։