Լրահոս
Հասարակական
22:26
27.01.25
240

Քաղաքական թմրավաճառություն կամ տրանսպորտային բոյկոտ. Ավինյանը չի զիջում, «Հայաքվեն» ձեռք է մեկնում

 

Երևանում տրանսպորտի ուղեվճարների մեծ բոյկոտի նախաշեմին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանկարծ հիշել է «թմրավաճառ» բառը: Նա այդ արտահայտությամբ մեղադրել է ընդդիմադիրներին և հայտարարել, թե Երևանի տրանսպորտի վճարն այլևս երբեք 100 դրամ չի դառնա: Իր տասնօրյա արձակուրդում գիշեր ու զօր տրանսպորտային «բարեփոխումները» գովազդող Ավինյանը բացառել է, որ քաղաքացիների բոյկոտը որևէ ազդեցություն կունենա: Իսկ բոյկոտն օր օրի թափ է առնում: «Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել բարձր սակագինը բոյկոտող քաղաքացիներին: