Լրահոս
Սպորտ
20:55
10.01.23
121

ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ Մեսսին իր եվրոպական կարիերան ավարտի Փարիզում

Img default alt hy

ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ մայրաքաղաքային ակումբը Լիոնել Մեսսիի համար վերջին ակումբը լինի Եվրոպայում, հայտնում է Marca-ն:

Միտքն այն է, որ նույնիսկ եթե Մեսսին տեղափոխվի այլ թիմ, օրինակ MLS-ում, բարձր մակարդակում իր ելույթներն ավարտի ՊՍԺ-ում. «Լիոնելը կարիերան ավարտում է Փարիզում». այսպիսի կարգախոս են մտադիր օգտագործել ակումբում, որպեսզի արգենտինացու անունը բաժանեն «Բարսելոնայից»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսիի և ակումբի միջև պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել ֆուտբոլիստի հոր հետ տևած 4-ամսյա բանակցություններից հետո:

Մեսսին համաձայնել է պայմանագրի բոլոր պայմաններին: Համաձայնագրի ժամկետը կլինի 2 տարի՝ 1+1 ձևաչափով: Արգենտինացու աշխատավարձը կավելանա:

Աղբյուր  ArmSport.am