Լրահոս
Հասարակական
13:00
26.01.25
408

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Img default alt hy

Հունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Աբովյան, Մարալիկ քաղաքներում, Տրետուք, Դդմաշեն գյուղերում և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։