Լրահոս
Մշակույթ
13:13
14.02.23
227

«Նրա սիրուց հետո մի մեծ անդունդ է մնացել, բայց կարծես նաև մի մեծ տիեզերք է բացվել սիրելու համար». Հայկոյի կատարմամբ նոր երգ

Img default alt hy

Հայկական ռոմանսների սիրելի արտիստը՝ Հայկոն, շարունակում է հնչել նոր երգերով ու հուզել կարոտած երկրպագուներին։ «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամը ներկայացրել է երգչի «Սիրելիս» երգը, որն արդեն հասանելի է Հայկոյի յութուբյան ալիքում։ Երգի խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, երաժշտությունը՝ Հայկոյի։ Այն գրվել է 2021 թ-ին։

«․..Նրա սիրուց հետո մի մեծ անդունդ է մնացել, բայց, կարծես, նաեւ մի մեծ տիեզերք է բացվել սիրելու համար...»,-գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։