Լրահոս
Տարածաշրջան
21:15
12.05.23
131

Պուտինի որոշումը բաժանել է Վրաստանը. առանց վիզա մեկնել Ռուսաստա՞ն, թե՞ հանգիստ քայլել դեպի Եվրոպա

Վրաստանի իշխանության կողմից հավանության արժանած՝ ուղիղ թռիչքների վերսկսման վերաբերյալ Ռուսաստանի որոշումը արդյո՞ք ողջունում են նաև վրացիները: Ruptly-ի մեր գործընկերների հարցախույզը ցույց է տալիս, որ խիստ հակասական է Վրաստանի քաղաքացիների արձագանքը: Մի մասը վախենում է, որ այս որոշման պատճառով կարող են փչանալ Եվրամիության հետ հարաբերությունները, մյուս մասը ուրախ է, որ հարազատներին տեսակցելու համար ստիպված չի լինի երրորդ երկրի տարածքով գնալ Ռուսաստան: