Լրահոս
Միջազգային
22:43
12.02.22
534

Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը տևել է շուրջ մեկ ժամ

Img default alt hy

Այսօր, ինչպես և սպասվում էր, կայացել է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը։ Այն, ըստ Սպիտակ տան հաղորդագրության, տևել է շուրջ մեկ ժամ։

Սա Բայդենի և Պուտինի՝ արդեն երրորդ զրույցն էր Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սկզբից։

Թե կոնկրետ ինչ են քննարկել երկու գերտերությունների առաջնորդները, այս պահին առավել մանրամասն չի հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ դրա հիմնական առանցքում Ուկրաինական ճգնաժամն է։

Ի դեպ, այսօր, նախքան նախագահների՝ միմյանց հետ կապ հաստատելը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը շփվել էին արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։