Լրահոս
Հայաստան
16:33
21.01.22
294

Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը

Img default alt hy

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է ՀԱՊՀ-ի մամուլի ծառայությունը։

Այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով։

Ավինյանին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է ՀԱՊՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը։

Ավինյանն ընտրվել է միաձայն։