Լրահոս
Հայաստան
00:22
14.02.22
2 400

Փլուզումը տեղի է ունեցել Գյումրու Անտառավան 26 շենքում

Img default alt hy

«Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ  զգացվել է  Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են»,- հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։