Լրահոս
Հասարակական
10:25
15.01.26
156

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

Img default alt hy

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը։ Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ը։

«Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ այն թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։

112՝ մեկ զանգ, արագ արձագանք»,-ասված է հաղորդագրության մեջ։