Լրահոս
Հայաստան
12:56
16.02.22
357

Պետությունը լաբորատորիա չէ, որ փորձարկումներ անենք՝ ով փողկապ կապել իմանա, պետություն վստահենք. Առուշ առուշանյան

Img default alt hy

Արդեն տեղեկացրել ենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից ևս մեկ հատված․

«Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժի ձևավորմանը, այդ ուժը կա` ի դեմս նախագահ Քոչարյանի։ Մեր պետությունը լաբորատորիա չէ, որ փորձարկումներ անենք՝ ով փողկապ կապել իմանա, պետություն վստահենք, այն էլ` այս բարդ եւ կրիտիկական վիճակում։

Մենք պետք է վստահենք ամենափորձառու եւ հաջողակ մարդուն, որն Արցախի պատերազմական ամենաբարդ վիճակում ղեկավարեց Արցախի պաշտպանության պետական կոմիտեն, եւ ունեցանք փառքով պսակված հաղթանակ։ Այնուհետեւ` 1997 թվականից սկսած, Հայաստանը հանեց պարտադրված տնտեսական ճահճից, եւ ունեցանք տարածաշրջանի լավագույնս զարգացող տնտեսություններից մեկը։ Եվ որ ամենակարեւորն է՝ արտաքին դիվանագիտության բլոկում ներկայանում էինք ամենահերոսական ձեւով, այլ ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի փաստաբանը լինելու առաքելությամբ։ Միջազգային ռինգում՝ ծանրքաշայինների կատեգորիայում, մեր երկրի ներկայացուցիչը պետք է լինի մեր միջի ծանրքաշային փորձառու չեմպիոնը, այլ ոչ թեթեւքաշայինը, որը վերջին 4 տարում անընդմեջ՝ հենց առաջին իսկ ռաունդում, ենթարկվում է նոկաուտի»,- ն՛շել է Առուշանյանը։