Լրահոս
11:37
07.10.22
285

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ կարգադրություն չի եղել․ Հայկ Կոստանյան

Img default alt hy

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․

«Ի պատասխան «Yerevan.today.am» կայքի հրապարակման, առ այն, որ ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք, հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։