Լրահոս
Միջազգային
16:58
24.01.22
150

Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու շահերը։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

«Մեր պետության ղեկավարը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար և որպես մեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշող անձ, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու մեր անվտանգությունը և մեր շահերը», - ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի համոզմամբ՝ Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»։«Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք բացարձակապես ոչ բարեկամական են, ուղղված մեր դեմ: Սա այն իրականությունն է, որում մենք կանք»,- եզրափակել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ Կիևի կողմից Դոնբասում սադրանքների սպառնալիքն այժմ շատ մեծ է, ավելի բարձր, քան նախկինում: Նա ասել է, որ Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին։