Լրահոս
Սպորտ
18:34
12.02.22
870

Պեկին 2022․ Երկար դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունի գեղասահք մարզաձևում

Img default alt hy

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 8-րդ մրցումային օրը մեկնարկել է գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագիրը:

Հայաստանի պարային զույգը՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես էին գալիս երրորդ ենթախմբում, կարճ ծրագրում վաստակել են 65.87 միավոր:

Վերջնական արդյունքը պարզ կլինի կարճ ծրագրի բոլոր զույգերի ելույթներից հետո: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք կունենա 23 մասնակցից 20-ը:

Հատկանշական է, որ բավականին երկար՝ 16-ամյա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունի գեղասահք սպորտաձևում: