Լրահոս
Քաղաքական
20:55
13.01.23
144

Պատգամավորական մանդատից չրկվելու համար՝ բժշկի թուղթ է բերել․ «MediaHub»

Img default alt hy

«MediaHub»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանը, որպեսզի չզրկվի պատգամավորական մանդատից, բժշկի թուղթ է ներկայացրել՝ բացակաները հարգելի համարելու համար։

Փաստորեն Իշխան Զաքարյանը հետևել է ՔՊ-ականների «խորհրդին», ովքեր ծաղրելով ընդդիմությանն ասում էին՝ «հետո բժշկի թուղթ պիտի բերեք, որ բացականները հարգելի համարվեն»։

Թերևս սրանով է պայմանավորված, որ անկախ պատգամավոր Զաքարյանի անունը չկա անհարգելի բացակայածների ցուցակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն խորհրդի նիստ է գումարել՝ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով։ Ուշագրավն այն է, որ բացակայած 22 պատգամավորներն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից են, մինչդեռ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն էլ են «Դիմադրություն» շարժման ակցիաների և հանրահավաքների ժամանակ բացակայել նիստերից։ 

Ստացվում է, որ իշխանությունը հակված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին զրկել մանդատներից, թեպետ "ճանապարհի կեսին" պարզվեց, ասենք այսպես փոշմանել է։

MediaHub-ը գրել էր, որ ՔՊ֊ն որոշել է շանս տալ ընդդիմությանը և մանդատներից զրկելու գործընթացից այս պահին հրաժարվում է. այսօր Հայկ Կոնջորյանը հայտարարեց. "Ընդդիմությանը հնարավորություն ենք տալիս, որպեսզի  գան խորհրդարան ու աշխատեն, որովհետև ընդհանրապես սխալ է պառազիտանալ հարկատուների վրա»։

Հիշեցնենք, որ հինգ ամիս առաջ, երբ ընդդիմությունը փողոցային պայքար էր մղում՝ ինշխանության հրաժարականի պահանջով, ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Եթե ընդդիմությանը թվում է՝ մենք պետք է դիմենք ՍԴ և ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»։
Փաստացի, սա «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանության հերթական "ամբիցիոզ" գործընթացն էր՝ վախի մթնոլորտ ստեղծելու և ընդդիմության պլանավորած պայքարի նոր ալիքը վիժեցնելու համար։