Լրահոս
Միջազգային
15:51
12.02.22
380

Պատերա՞զմ, թե խաղաղություն․ ի՞նչ ակնկալել Պուտին-Բայդեն հեռախոսազրույցից

Img default alt hy

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով կեսօրից հետո)։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ինչպես նաև մանրամասնել, որ Ռուսաստանն առաջարկել է հեռախոսազրույցը երկուշաբթի անցկացնել»։ «Սպիտակ տունը պատասխան առաջարկ էր արել շաբաթ օրվա համար, նրանք համաձայնել էին»,- հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, Պուտինն ու Բայդենն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։

Ի դեպ, դժվար չէ կռահել, թե որն է լինելու երկու երկրների հեռախոսազրույցի կենտրոնական թեման․ ուկրանիական ճգնաժամի շուրջ վերջին զարգացումները վկայում են, որ երկու գերտերությունների քննարկման թիվ մեկ հարցը վերաբերելու է հենց այդ խնդրին։