Լրահոս
Քաղաքական
16:45
08.11.25
2 547

Փաշինյանն ունի ներքին չարության հսկայական ծավալ, որն իր մարմնի մեջ չի տեղավորվում. Քոչարյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանն ունի ներքին չարության հսկայական ծավալ։ Այս մասին «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս։ Եթե ինքնա լինելու այդպեսա լինելու, մենք ներքին համերաշխություն ու կայունություն չենք ունենալու»,- ասել է Քոչարյանը։

Երկրոդ նախագահը նշել է, որ չի հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։

Քոչարյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա՝ Հայաստանում երբեք չի լինի ներքին համերաշխություն։

Հարցազրույցը կհեռարձակվի վաղը՝ նոյեմբերի 9-ին՝ 21:00-ին: