Լրահոս
Քաղաքական
20:08
27.01.25
175

Փաշինյանը մեծ վտանգ է զգում Բաքվում հայ գերիների դատավարությունից ու խախտում է լռությունը

 

Հանրային հեռուստատեսությանը շաբաթ երեկոյան տված հարցազրույցում, հայ գերիների մասին սկանդալային հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանը խախտել է լռության ուխտը: Ինչո՞ւ է նա ստիպված եղել խոսել գերիների զգայուն հարցի մասին, որը նա միշտ շրջանցում էր՝ դա բացատրելով գերիների շահերով: Արդյո՞ք պատճառն այն է, որ Փաշինյանի իշխանությունը վերջապես հասկացել է՝ Բաքվի դատական շուուներում ուզում են նաև իր դեմ «ապացույց» գտնել: Ալիևն ուզում է մի կեղծ թեզ կառուցել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ղեկավարության հրամանով Ադրբեջանի խաղաղ բնակիչներ են սպանել: