Լրահոս
Հայաստան
22:30
24.01.22
1 360

Փաշինյանը՝ Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրության մասին

Img default alt hy

Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի առաջարկին հետևած բանավեճը շատ կարևոր շերտեր բացեց, այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը։

«Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված, և ոչ մեկ դա չի նկատել, Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորը ակտիվացան։ Կան շրջանակներ, որոնց թվում է, թե Հիսուս Քրիստոս անունը օգտագործելո ւ՝ կադաստրով հաստատված սեփականության վկայական ունեն։ Նախ՝ ես կարծում եմ, որ առնվազն լավ է, որ այն անձը, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը»,- ասաց նա։

Վարչապետը նկատեց, որ, ըստ էության, առաջարկվում է նախագիծ։

«Լինի այդ արձանը, թե չլինի, դա որոշում է պետությանը։ Կա օրենք, կարգ, կառավարության որոշումներ, երբ այդ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի, ՀՀ–ում կա պետություն և պետություն որոշում կկայացնի»- ասաց նա: