Լրահոս
Քաղաքական
14:50
16.07.22
112

Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

Երևան ժամանած ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Փաշինյանն ու Բըրնսը խոսել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից: