Լրահոս
Քաղաքական
21:07
16.07.22
148

Փաշինյանը ձեռքն է մեկնում, Ալիևը կրակում է. Երևան-Բաքու ժամադրություն Թբիլիսիում

Հայկական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի զենքով կրակոցներից ժամեր անց Թբիլիսիում խաղաղության բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Սա Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով առաջին երկկողմ, պաշտոնական հանդիպումն էր:

Նախօրեին Ալիևը հայ-ադրբեջանական շփումներն անվանել էր անարդյունք, ակնարկել ուժով հարցերը լուծելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը «խաղաղություն՝ խաղաղության գնով»՝ շատերի համար անհասկանալի բանաձևն էր ներկայացրել ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջ ելույթ ունենալիս: