Լրահոս
Քաղաքական
16:10
10.01.23
120

Փաշինյանը չի կարծում, որ իր հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ Մոսկվայի ու Բաքվի վրա

Հայաստանի վարչապետը կարծում է, որ Արցախի վերաբերյալ իր հայտարարությունները չեն կարող ազդեցություն ունենալ Ադրբեջանի կամ Ռուսաստանի պարտավորությունների կատարման վրա, որոնք այդ երկրները ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:

Այսպես է Փաշինյանը պատասխանել «5-րդ ալիքի» հարցին, թե արդյոք Լաչինի միջանցքի ու Արցախի բլոկադայի պատճառներից մեկն էլ հենց այն չէ, որ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու տեսական և գործնական շանսերը: